-
20.12.2020|
20:41
Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների խումբը հայտնաբերել և դուրս է հանել մարտերում զոհված ևս 22 հայ զինծառայողների մարմիններ: Փրկարարները զինծառայողների աճյունները գտել են Հորադիզի, Ջաբրայիլի և Իշխանաձորի այն հատվածներում, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել:
-
20.12.2020|
16:43
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների և ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված 62 քաղաքացու փաստը՝ Ֆեյսբուքում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որ Արցախում է և մասնակցել է հանդիպմանը՝ նույն խմբակցության շիրակցի մյուս պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ միասին։
-
20.12.2020|
16:41
Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ որոշ տեղերում վիճարկելի տարածքով անցնող 21 կիլոմետրանոց հատվածի վերաբերյալ։ Նախ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր:
-
20.12.2020|
16:40
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
-
19.12.2020|
22:06
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: Նա խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
-
19.12.2020|
14:52
Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը՝ գրում է Mediaport թելեգրամյան ալիքը, որը հրապարակել է նաև տեսանյութ: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում շինությունը:
-
19.12.2020|
14:39
Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ռուսաստանցի սպա է զոհվել՝ հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
-
19.12.2020|
01:37
Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում անվտանգության երաշխիքներ չկան. բնակչությունը դուրս է գալիս գյուղից՝ ասաց Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։
-
19.12.2020|
01:36
Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք՝ ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը, հաղորդում է Mediaport-ը:
-
19.12.2020|
01:35
Դեկտեմբերի 18-ին ՊՆ նախարարն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ: